Գեբելսյան տեխնոլոգիան ասում է. սուտը կարող է չափազանցված լինել, կարևոր է դրա հետևողական տարածումն ու ստիպելը, որ դիմացինն արդարանա։
Որքան նրանք սկսեն արդարանալ, այնքան ավելի ծիծաղելի կլինեն և ամեն արդարանալուց հետո մարդիկ կասեն. «Եթե արդարանում է, ուրեմն մեղավոր է...»:
Թե բա՝ թող հերքեն...
Հերքեն, որ ի՞նչ լինի, որ ավելի ծիծաղելի վիճակում հայտնվե՞ն։
Վաղը, եթե ԱԱԾ-ն հայտարարի, որ ինքը որևէ մեկին թուղթ չի տվել, էլ ո՞վ է լսելու ԱԱԾ-ին։
Հիմա ամենակարևորը` այս իշխանությունն այնքան սպառված է, որ եթե անգամ ճշմարտություն ասի, էլ հավատացող չկա։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ